2009

13 րոպե

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «13 րոպե» 2009 ստեղծագործության էջում։

Գրող Դօրիանը արտասովոր հանդիպում է ունենում իր հավատարիմ ընթերցողի հետ։ Գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։ Պատմվածքում հղումներ են կատարվում Դօրիանի «Ադհյատման» վեպին, որն այս պահին հրապարակված չէ։ «Սիրո աշնան…» մասին մեջբերումը «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքից է։

Լեռներից այն կողմ

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Լեռներից այն կողմ» 2009 ստեղծագործության էջում։

Երբ չափահաս դառնա, Լուվիան, ինչպես իրենց կողմերում ընդունված է, կիմանա թե ինչի համար է աշխարհ եկել, որն է իր առաքելությունը։ Հեքիաթը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Աղոթած աշուն

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Աղոթած աշուն» 2009 ստեղծագործության էջում։

Նինան ստորագրություններ է հավաքում իր՝ սպանության համար դատապարտված ամուսնուն ազատ արձակելու համար։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Քամիներ

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Քամիներ» 2009 ստեղծագործության էջում։

Ոստիկանությունում Եվան ստում է, թե իրեն կողոպտել են և թաքցնում է իրականությունը։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Շոու

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Շոու» 2009 ստեղծագործության էջում։

Սպանության մեջ մեղադրվող դերասանուհին փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

25-րդ կադր

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «25-րդ կադր» 2009 ստեղծագործության էջում։

Ամսագրում 25-րդ կադրի մասին կարդալուց հետո՝ Ալիսը վերաիմաստավորում է անցյալում իր հետ պատահած որոշ դեպքեր։ Պատմվածքը գրվել է 2009թ․, խմբագրվել 2020թ․։

Ծաղրածու

Ծաղրածու, ցրտերը վրա հասան, 
Կրկեսը փակվեց ու մենակ ես,
Կյանքը թատրոն էր, դու` դերասան,
Իսկ ո՞վ էր, ասա, հեղինակը։

Երբ ներկերն էիր մաքրում դեմքիցդ,
Վերքերդ էիր լվում, քեզ թվաց,
Ու, ահա, մաքրվեց և ժպիտը,
Թախծոտ քո դեմքիդ նկարված։

Հիմարի պես, էլի մի անգամ,
Չարեցիր փրկվելու ոչ մի ճիգ…
Սեփական ձեռքերով` ինքնակամ,
Կտրեցիր թելերդ, խամաճիկ։

Մի դարձրու

Մի դարձրու անմեղ խոսքերը էլ մատի փաթաթան,
Ու եթե սիրտս կոտրել ես, փշուրներն հավաքիր,
Ես հոգնել եմ թափառել մայրամուտից լուսաբաց՝
Զզվեցրել են փողոցները էս անտեր քաղաքի։

Մի դարձրու իմ զգանցմունքները անլվա «պոլի շոր»,
Որ ամեն անցնող-դառնողը իր ոտքերը մաքրի,
Այլ հիմար խասյաթդ անցկացրու ֆիլտրերի միջով՝
Թող դեմքիցդ մաքրվի անլրջության ապակին։

Եվ անունը մի դարձրու իմ քեզ պատվո շքանիշ,
Քանի ինքդ չես դարձել դեռ իմ մարտի վետերան,
Գաղափար ես սևեռուն, թե անմեկնելի ֆետիշ,
Չի խուսափում նահանջելուց քո խելառ հետերան։
Սկիզբ
Գրքեր
Էջանիշներ
Իմ էջը