Գաղտնիություն

dorian.am կայքում ընթերցողների կողմից լրացված բոլոր անձնական տվյալները պահպանվում են բացառապես կայքի ներսում և չեն տրամադրվում երրորդ կողմի։ Ընթերցողների հեռախոսահամարներն օգտագործվում են միայն պատվերների հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու համար, այլ հաղորդագրություններ այդ հեռախոսահամարներին չեն ուղարկվում։ Ընթերցողների հասցեն օգտագործվում է միայն պատվիրած գրքերը «Հայփոստի» միջոցով առաքելու համար։

Ընթեցողի տրամադրած տվյալները

Անուն և ազգանուն

Ընթերցողների իրական անունը և ազգանունը պահանջվում է միայն տպագիր գրքերի առաքումը կազմակերպելու համար։ Այն դեպքերում, երբ ձեզ անհրաժեշտ են բացառապես առցանց կամ թվային գրքեր, իրական անունի և ազգանունի փոխարեն կարող եք լրացնել կեղծանուն։ Սակայն խնդրում ենք լինել ուշադիր՝ հետագայում տպագիր գիրք պատվիրելուց առաջ անհրաժեշտ է փոխել կեղծանունը և լրացնել այն անձի իրական անունը և ազգանունը, ով պիտի ստանա առաքանին։

էլփոստի հասցե

Ընթերցողների էլփոստի հասցեն անհրաժեշտ է կայք մուտք գործելու համար։ Այդ հասցեով է ուղարկվում dorian.am կայք մուտք գործելու գաղտնաբառը։ Թեև տպագիր գրքեր պատվիրելու համար կայքում հաշիվ գրանցելը պարտադիր չէ, սակայն թվային գրքերը ներբեռնելու և առցանց պատմվածքները կարդալու համար հաշվի առկայությունը պարտադիր է։ Ընթերցողների էլփոստին են ուղարկվում նաև նրանց պատվերների կարգավիճակի մասին ծանուցումներ։ Այդ հասցեով հազվադեպ կարող է ուղարկվել նաև Դօրիանի տեղեկատվական թերթիկը (ծանուցումներ նոր ստեղծագործությունների, զեղչերի կամ գրքերի նվիրատվության մասին)։ Տեղեկատվական թերթիկն ուղարկվում է բացառապես ընթերցողի համաձայնությամբ։ Դրանից ցանկացած պահի կարելի է հրաժարվել։

Բանկային տվյալներ

dorian.am կայքում անհրաժեշտ չէ լրացնել բանկային տվյալներ։ Գրքերը ձեռք բերելու համար կատարվում է ուղղակի փոխանցում հեղինակի բանկային հաշիվներին։ Գումարը ստանալու դեպքում հեղինակին կարող է հասանելի դառնալ ուղարկողի իրական անունը։

Ավտոմատ հավաքվող տվյալները

Ներմուծած բովանդակություն

Այս կայքի նյութերը կարող են պարունակել այլ կայքերից ներմուծած բովանդակություն (օրինակ՝ YouTube տեսանյութ)։ Օգտվողի փոխգործակցությունը ներմուծած բովանդակության հետ արտացոլվում է նաև «մայր» կայքում։ Օրինակ՝ այստեղ միացված YouTube տեսանյութը կարող է գրանցվել YouTube կայքում օգտվողի դիտումների պատմության մեջ։

Վերլուծություն

Այս կայքում տեղադրված է այցելությունների վերլուծության գործիք՝ Google Analytics։ Այն հավաքում է օգտվողների մասին մի շարք տվյալներ, ինչպիսիք են՝ վերջինիս կողմից կայքում կատարած գործողությունները (էջադիտումներ, անցում հղումներով), տվյալներ համակարգչի կամ հեռախոսի մասին (մոդել, էկրանի չափս), ինչպես նաև տվյալներ ընթերցողի մոտավոր գտնվելու վայրի մասին (քաղաք, գյուղ) և այլն։ Բոլոր այդ տվյալները հավաքվում են անանուն և արտացոլվում են զուտ վիճակագրության տեսքով։ Օրինակ՝ կայքի ադմինիստրացիան գիտի, թե օգտվողների քանի տոկոսն է օգտագործում Այֆոն, սակայն չգիտի, թե կոնկրետ ովքեր են այդ մարդիկ։

Ընթերցողի իրավունքները

Ընթերցողն իրավունք ունի խնդրելու, որպեսզի dorian.am կայքից հեռացվեն իր լրացրած բոլոր տվյալները (անուն, ազգանուն, էլփոստ, հասցե, հեռախոս)։ Դրա համար անհրաժեշտ է կապ հաստատել հեղինակի հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում։