Չչարանալ

Քեզ մե՛կը ցավ պատճառեց՝ բոլորը չէ,
Մե՛կը դավաճանեց, մյու՛սը խաբեց,
Մե՛կն արեց թևաթավ. փորձիր թռչել՝
Փորձի՛ր չչարանալ մարդկանց հանդեպ։

Օրերն էլ մեզ պիտի դավաճանեն,
Սպառվեն՝ վերածվելով հուշի անդեմ,
Վախը մահվան երբ կգա դռան դեմ,
Փորձի՛ր չչարանալ կյանքի հանդեպ։

Սակավությունը կաշկանդող զգալով ցածի՝
Շուքին Ողորմածի պետք չէ խանդել,
Սիրտդ բա՛ց ընդունիր ընծան հացի,
Փորձի՛ր չչարանալ Աստծո հանդեպ։

Ու թե քեզ հալածի ցավը բաց թողածի,
Ու թե կարծես աշխարհը այս բանտ է,
Թույլ լինելու, նվիրվելու և խաբվելու համար
Փորձի՛ր չչարանալ և քո՛ հանդեպ։

13 րոպե

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «13 րոպե» Պատմվածք ստեղծագործության էջում։

Գրող Դօրիանը արտասովոր հանդիպում է ունենում իր հավատարիմ ընթերցողի հետ։ Գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։ Պատմվածքում հղումներ են կատարվում Դօրիանի «Ադհյատման» վեպին, որն այս պահին հրապարակված չէ։ «Սիրո աշնան…» մասին մեջբերումը «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքից է։

Լեռներից այն կողմ

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Լեռներից այն կողմ» Պատմվածք ստեղծագործության էջում։

Երբ չափահաս դառնա, Լուվիան, ինչպես իրենց կողմերում ընդունված է, կիմանա թե ինչի համար է աշխարհ եկել, որն է իր առաքելությունը։ Հեքիաթը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Աղոթած աշուն

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Աղոթած աշուն» Պատմվածք ստեղծագործության էջում։

Նինան ստորագրություններ է հավաքում իր՝ սպանության համար դատապարտված ամուսնուն ազատ արձակելու համար։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Քամիներ

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Քամիներ» Պատմվածք ստեղծագործության էջում։

Ոստիկանությունում Եվան ստում է, թե իրեն կողոպտել են և թաքցնում է իրականությունը։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

14 նամակ մտացածին Լիլիթին

Նամակ 1

Ողջույն սիրելիս՝
Իմ ենթադրական,
Իմ մտացածին,
Իմ անիրական,
Առեղծվածային,
Իմ ցնորական,
Իմ ինքնահնար
Ու իմ շինծու սեր:

Այսօր ցանկացա
Ես այս անհեթեթ,
Անմիտ, անիմաստ
Նամակս գրել
Ու հնարել քեզ:

Եվ քանի որ դու
Ստեղծված չես եղել,
Չես ու չես լինի
Ինձ` մարդուս համար,
Որոշեցի քեզ
Ես Լիլիթ կոչել,
Եվ կույր հավատալ,
Որ դու անձկալի
Ու սիրելի ես,
Որ բաղձալի ես
Ու փափագելի։
Եվ որ ավելի
Հավաստի լինի
Պատմությունս այս,
Ու hարg չծագի,
Թե ինչու քեզ մոտ
Չեմ գալիս ես, այլ
Նամակ եմ գրում,
Որոշեցի, որ
Ասպրես Փարիզում,
Որ դու էլ սիրես
Ու կարոտես ինձ,
Եվ ամեն անգամ
Պատասխան գրես
Անշուք նամակիս։

Եվ այսպես, Լիլիթ,
Համբույրներս քեզ,
Դու իմ պաշտելի,
Երջանիկ երազ,
Խոստանում եմ, որ
Գրելու եմ միշտ,
Ու սպասելու եմ,
Մինչև որ դու գաս:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Դու

Անթիվ ժամեր՝ անցկացրած
Գեղեցկության սրահում,
Ժամանակդ ես սպանում՝
Այդպես էլ է պատահում։

Սիրահարված հայացքով
Նայում ես հեռախոսին․
«Գուցե հիմա կզանգի»,
Մտածում ես իմ մասին:

Ու դժբախտ հերոսուհին
Քո սիրելի սերիալի,
Անվերջ սիրուց է խոսում՝
Ինձ մոռանալ չի տալիս:

Եվ գրկում ես նկարն իմ՝
Արցունքները շուրթերիդ,
Ու ասում անսպառ հույսով.
«Վաղը բախտս կբերի»:

Աշունն ու դու

Աշնան անզուսպ քամիների հետ
Հեռացար, գնացիր,
Արցունքները իմ իզուր էին՝
Անգամ չնկատեցիր։

Աշնան դեղին տերևների պես
Քշվեցիր, չքվեցիր,
Միայն մի տող ճամփիդ ասիր.
«Ինձ չսիրես, մոռացիր»:

Աշնան տխուր անձրևի պես
Արցունքներս թափվեցին,
Չեմ մոռանա երբեք, ինչպես՝
Անհույս, անխոս լքվեցի:

Լուսնի ստվերը

Լուսնի ստվերը աղոտ՝
Ջրի մակերևույթին,
Գիշերով կանչեց իր մոտ,
Դեպի անհունը մթին։

Եվ ալիքները ճեղքելով՝
Հեռացա ես իմ ափից,
Դեպի անծայր հորիզոնը,
Դեպի լուսինը անբիծ:

Ու ստվերները թփի, ծառի
Ծիծաղեցին նենգ վրաս․
«Մնաս բարով, մեր բարեկամ,
Երևի էլ ետ չգաս»:

Նվիրեցիր ինձ

Նվիրեցիր ինձ ուրիշին,
Ամբողջ սրտով ու անվարձ`
Կորցնելով հավետ,
Կորցնելով անդարձ:

Ու ամեն առավոտ
Անկողնուդ դիմացի
Հայելու մեջ հսկա
Կգտնես քեզ մենակ:

Չի լինի էլ երբեք
Քեզ արթնացնող համբույր,
Մի գավաթ քաղցը սուրճ
Ու մանկական ժպիտ,
Ոչ մեկին էլ լալիս՝
Չես սեղմի դու կրծքիդ,
Եվ նեղության պահին
Չի շշնջա ոչ ոք.
«Կօգնեմ, եղիր անհոգ»,
Ոչ ոք մինչև կանգառ՝
Չի գա ձեռքդ բռնած,
Ու սիրտը չի լցնի,
Երբ կնստես տաքսի…

Ո՞վ պատուհանի մոտ
Ետ գալուդ կսպասի՝
Իր հնամաշ տետրում՝
Նշումներ անելով,
Ո՞վ չի թողնի մենակ
Տխրես երեկոյան
Սերիալներ նայելով...

Սակայն էլ ի՞նչ արած,
Եթե այնպես ստացվեց,
Որ կորցրիր ինձ անդարձ,
Որ կորցրիր ինձ հավետ։

Սիրո պատմություն

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Սիրո պատմություն» Պատմվածք ստեղծագործության էջում։

Հետևելով նշաններին՝ Լիլիթին հաջողվում է գտնել իր երազանքների տղային։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։