Ինձ ասա, էլ ինչի՞ն ես սպասում, Երբ խոսքերդ արդեն չեն սփոփում, Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես, Խնայիր նուրբ լարերը հոգուս։ Քեզ հետ օրը թվում է տարի, Օրը բարդ է թվում, անխնա, Թե ինչու ես այդքան անարի Հավաքիր քեզ, խնդրում եմ, գնա։ Երբ մեղքերդ արդեն չես քավի, Ընդունիր, ձախողվել ես, ուստի, Ես այսքան դիմացել եմ ցավին, Դիմանամ գուցե և կորուստիդ։ Գուցե երբ չավիրես ամեն ինչ, Քեզանից գոնե հուշ կփրկվի, Կմնա ջերմություն ինչ-որ ջինջ, Հավաքիր քեզ, միայն թե, չքվիր։ Հրաշքի ես արդեն չեմ սպասում, Ու խոսքերդ արդեն չեն սփոփում, Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես, Խնայիր նուրբ լարերը հոգուս։
Սիրո մասին
Իր առաջին գրական փորձերը Դօրիանն արել է 15-16 տարեկանում՝ գրելով սիրո մասին «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» բանաստեղծությունները։ Սիրո մասին են նաև հեղինակի՝ հետագա 15 տարիներին գրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ, որոնք ներկայացվում են այս կայքում։
Ես սև
Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ, Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս, Արի հետս նստիր, լռենք, Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։ Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես, Ոնց գիտես՝ ես մնում եմ սև, Շփոթված դեռ սգում ու սիրում եմ, Ու հղկում եմ տողերս տձև։ Ամենքին դեռ էլի հավատում եմ, Նվիրվում եմ դյուրին ամենքին, Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ Ամենքից տարբեր այն մեկին։ Ոչ ցավից անցյալի խրատվում եմ, Ոչ փորձում եմ փախչել անցյալից, Անցորդով առաջին փարատում եմ Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։ Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ, Դեռ կորցնում եմ թիկունք ու թև, Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես, Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։
14 նամակ մտացածին Լիլիթին
Նամակ 1
Ողջույն սիրելիս՝ Իմ ենթադրական, Իմ մտացածին, Իմ անիրական, Առեղծվածային, Իմ ցնորական, Իմ ինքնահնար Ու իմ շինծու սեր: Այսօր ցանկացա Ես այս անհեթեթ, Անմիտ, անիմաստ Նամակս գրել Ու հնարել քեզ: Եվ քանի որ դու Ստեղծված չես եղել, Չես ու չես լինի Ինձ` մարդուս համար, Որոշեցի քեզ Ես Լիլիթ կոչել, Եվ կույր հավատալ, Որ դու անձկալի Ու սիրելի ես, Որ բաղձալի ես Ու փափագելի։ Եվ որ ավելի Հավաստի լինի Պատմությունս այս, Ու hարg չծագի, Թե ինչու քեզ մոտ Չեմ գալիս ես, այլ Նամակ եմ գրում, Որոշեցի, որ Ասպրես Փարիզում, Որ դու էլ սիրես Ու կարոտես ինձ, Եվ ամեն անգամ Պատասխան գրես Անշուք նամակիս։ Եվ այսպես, Լիլիթ, Համբույրներս քեզ, Դու իմ պաշտելի, Երջանիկ երազ, Խոստանում եմ, որ Գրելու եմ միշտ, Ու սպասելու եմ, Մինչև որ դու գաս:ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
Դու
Անթիվ ժամեր՝ անցկացրած
Գեղեցկության սրահում,
Ժամանակդ ես սպանում՝
Այդպես էլ է պատահում։
Սիրահարված հայացքով
Նայում ես հեռախոսին․
«Գուցե հիմա կզանգի»,
Մտածում ես իմ մասին:
Ու դժբախտ հերոսուհին
Քո սիրելի սերիալի,
Անվերջ սիրուց է խոսում՝
Ինձ մոռանալ չի տալիս:
Եվ գրկում ես նկարն իմ՝
Արցունքները շուրթերիդ,
Ու ասում անսպառ հույսով.
«Վաղը բախտս կբերի»:
Աշունն ու դու
Աշնան անզուսպ քամիների հետ
Հեռացար, գնացիր,
Արցունքները իմ իզուր էին՝
Անգամ չնկատեցիր։
Աշնան դեղին տերևների պես
Քշվեցիր, չքվեցիր,
Միայն մի տող ճամփիդ ասիր.
«Ինձ չսիրես, մոռացիր»:
Աշնան տխուր անձրևի պես
Արցունքներս թափվեցին,
Չեմ մոռանա երբեք, ինչպես՝
Անհույս, անխոս լքվեցի: