Իսկ ո՞վ ասաց, թե մի կերպարը բացահայտելուց հետո, մեկ այլ կերպար չեմ ստեղծել

26 մարտի, 2014թ․, Անկախ

Վերջին ամիսներին (կամ գուցե ավելի երկար ժամանակ) գրող-բլոգեր Դօրիանը (իսկական անունը` Գրիգոր Մուրադյան) լռում էր: Ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում: Դօրիանը սիրով համաձայնեց պատասխանել «Անկախի» հարցերին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Դօրիանի՝ միայնության 6 օրերը

9 փետրվարի, 2012թ․, Երկիր օրաթերթ #23/2355

Ժամանակակից երիտասարգ գրող Դօրիանը ներկում է մազերն ու եղունգները՝ դրանով իսկ «էշի տեղ» դնելով նրանց, ում դա է հետաքրքիր։ Դօրիանը սիրում է մենակ մնալ, քանի որ միայնության մեջ իրեն հարմար է զգում։ Նա չի սիրում աղմկոտ վայրեր հաճախել և, առհասարակ, տնից դուրս է գալիս, երբ միայն անհրաժեշտ է։ Դօրիանը բացեց իր դեմքը, քանի որ մարդիկ սկսել էին չվստահել նրան։ Գրողը կարծում է, որ ժամանակակից հայ գրողները ընթերցված լինելու համար պետք է դուրս գան իրենց՝ նեղ-հայկական շրջանակից և ավելի շատ արտասահմանյան գրականություն կարդան։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Հեռացիր

Ինձ ասա, էլ ինչի՞ն ես սպասում,
Երբ խոսքերդ արդեն չեն սփոփում,
Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես,
Խնայիր նուրբ լարերը հոգուս։

Քեզ հետ օրը թվում է տարի,
Օրը բարդ է թվում, անխնա,
Թե ինչու ես այդքան անարի
Հավաքիր քեզ, խնդրում եմ, գնա։

Երբ մեղքերդ արդեն չես քավի,
Ընդունիր, ձախողվել ես, ուստի,
Ես այսքան դիմացել եմ ցավին,
Դիմանամ գուցե և կորուստիդ։

Գուցե երբ չավիրես ամեն ինչ,
Քեզանից գոնե հուշ կփրկվի,
Կմնա ջերմություն ինչ-որ ջինջ,
Հավաքիր քեզ, միայն թե, չքվիր։

Հրաշքի ես արդեն չեմ սպասում,
Ու խոսքերդ արդեն չեն սփոփում,
Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես,
Խնայիր նուրբ լարերը հոգուս։

Օրը փոխել

Ես օրը, ափսոս, փոխել չգիտեմ՝
Ոչ ձգել, ոչ էլ կարճացնել՝ անցնի,
Մի կախարդական տող էլ չգիտեմ,
Թե վատ օրերը լավ օրեր դարձնի։

Ինձ հայտնի է սոսկ հաջորդությունը՝
Օր ուրախության և օր սգալու,
Ու որ սև դառած, արցունքով թրջած
Օրվանից հետո լավ օր է գալու։

Ես սև

Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ,
Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս,
Արի հետս նստիր, լռենք,
Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։

Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես,
Ոնց գիտես՝ ես մնում եմ սև,
Շփոթված դեռ սգում ու սիրում եմ,
Ու հղկում եմ տողերս տձև։

Ամենքին դեռ էլի հավատում եմ,
Նվիրվում եմ դյուրին ամենքին,
Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ
Ամենքից տարբեր այն մեկին։

Ոչ ցավից անցյալի խրատվում եմ,
Ոչ փորձում եմ փախչել անցյալից,
Անցորդով առաջին փարատում եմ
Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։

Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ,
Դեռ կորցնում եմ թիկունք ու թև,
Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես,
Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։

Խորհրդավոր այգին

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Խորհրդավոր այգին» Հարցազրույց ստեղծագործության էջում։

Հանելուկային կնոջից լսելով Խորհրդավոր այգու մասին, Կայը որոշում է անձամբ տեսնել այն։ Հեքիաթը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Չչարանալ

Քեզ մե՛կը ցավ պատճառեց՝ բոլորը չէ,
Մե՛կը դավաճանեց, մյու՛սը խաբեց,
Մե՛կն արեց թևաթավ. փորձիր թռչել՝
Փորձի՛ր չչարանալ մարդկանց հանդեպ։

Օրերն էլ մեզ պիտի դավաճանեն,
Սպառվեն՝ վերածվելով հուշի անդեմ,
Վախը մահվան երբ կգա դռան դեմ․
Փորձի՛ր չչարանալ կյանքի հանդեպ։

Սակավությունը կաշկանդող զգալով ցածի՝
Շուքին Ողորմածի պետք չէ խանդել,
Սիրտդ բա՛ց ընդունիր ընծան հացի․
Փորձի՛ր չչարանալ Աստծո հանդեպ։

Ու թե քեզ հալածի ցավը բաց թողածի,
Ու թե կարծես աշխարհը այս բա՛նտ է,
Թույլ լինելու, նվիրվելու և խաբվելու համար
Փորձի՛ր չչարանալ և քո՛ հանդեպ։

13 րոպե

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «13 րոպե» Հարցազրույց ստեղծագործության էջում։

Գրող Դօրիանը արտասովոր հանդիպում է ունենում իր հավատարիմ ընթերցողի հետ։ Գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։ Պատմվածքում հղումներ են կատարվում Դօրիանի «Ադհյատման» վեպին, որն այս պահին հրապարակված չէ։ «Սիրո աշնան…» մասին մեջբերումը «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքից է։

Լեռներից այն կողմ

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Լեռներից այն կողմ» Հարցազրույց ստեղծագործության էջում։

Երբ չափահաս դառնա, Լուվիան, ինչպես իրենց կողմերում ընդունված է, կիմանա թե ինչի համար է աշխարհ եկել, որն է իր առաքելությունը։ Հեքիաթը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Աղոթած աշուն

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Աղոթած աշուն» Հարցազրույց ստեղծագործության էջում։

Նինան ստորագրություններ է հավաքում իր՝ սպանության համար դատապարտված ամուսնուն ազատ արձակելու համար։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։

Քամիներ

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Քամիներ» Հարցազրույց ստեղծագործության էջում։

Ոստիկանությունում Եվան ստում է, թե իրեն կողոպտել են և թաքցնում է իրականությունը։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2020թ․։