Ինձ քայքայում ես, ես պայքարում եմ Օրերի հետ ու ունայնության, Ձանձրույթ, մարում ես մատղաշ գարունն իմ Ու նազենի, ու հովհաննիսյան:
Թոքս թափում ես, հիասթափվում եմ Շողոքորթող պատերից իմ տան, Բարձս ու արյունս գրկած պարում եմ Նե՜նց նազենի, նե՜նց հովհաննիսյան:
Դու նկարում ես, ես դադարում եմ, Որ մարդն ու չարն հանկարծ ծափ չտան, Իմ մեղքը ո՞րն է: Որ հա՞մ պոետ եմ, Հա՞մ նազենի, հա՞մ հովհաննիսյան:
Իմ մեղքը ո՞րն է: Որ ես տկլո՞ր եմ` Քեզ հետ ստիպված եմ լինել ու կա՛մ Ու կենտ, ու խենթ, ու արձակ, ու բարձր, Ու նազենի, ու հովհաննիսյան:
Կարդա նաև
By Դօրիան
Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Նա երկու վեպի, տասնյակ պատմվածքների, վիպակների, բանաստեղծությունների հեղինակ է։ Կարող եք կարդալ Դօրիանի 👉կենսագրությունը, միանալ նրան 👉Facebook-ում կամ 👉Telegram-ում։