Ի՞նչ անեմ…
Օրացույցի վառվող էջերի կրակում այրվեմ,
Թե՞ անցյալի բեկորները սրտիս վրա լուռ հավաքեմ
Ու սեփական ացավ ու վշտից ու զայրույթից ես տրաքեմ։
Է՜հ, չգիտեմ…
Գուցե երեկվա դրոշը բռնած դեպի մահը վազեմ,
Ու ժամանակից շփոթված՝ ձեռքերս երկնքին պարզեմ,
Միևնույն է, պետք է մեռնեմ մի օր
Ուզեմ, չուզեմ։
Ի՞նչ անեմ…
Այսքան տարի գրած հուշերս մեկ առ մեկ մաքրեմ, ջնջեմ,
Թե ամեն գիշեր կարդալով՝ նորից հիշեմ ու ինձ տանջեմ,
Չէ՜, միևնույն է տանջվողի ու տառապողի նման չեմ։
Է՜հ, չգիտեմ…
Դեռ ապրել չգիտեմ այնպես, ինչպես կուզեի, որ իմանայի,
Որ հիշելով ցավերը հին՝ հոգոց հանեի, բայց դիմանայի,
Դեռ չգիտեմ չարն ու վատը իմ հուշերի ներաշխարհից
Մաքրել, սափրել,
Է՜հ, ի՞նչ անեմ, որ չգիտեմ այդպես ապրել։
2005
Կաթսան
Հերիք եղավ խառնես
Այդ անիծյալ կաթսան՝
Կյանքս դժողխք դարձավ։
Ներիք շերեփ-շերեփ
Սերս հանես անձայն՝
Նա՛ էլ ինձ մոռացավ։
Ու քաղցր հուշերիս
Հերիք է աղ խառնես՝
Ոչնչացնես դրանք։
Այլևս չեմ ուզում
Իմ տիրուհին լինես,
Իսկ կաթսադ այդ՝ ինձ կյանք։
Միասին լինենք
Արի կապենք իրար մի գերանից Ու գետը գցենք՝ Մի հոսանքով ու մի հունով լողանք։ Կամ էլ դառնանք երկու գարշելի իժ Եվ հալածենք իրար, Բայց նույն քարերով ու դաշտերով սողանք։ Փակվենք մի ամայի քարանձավում, Տխուր մտորելով Իրար գրկած՝ ցրտից, սովից դողանք։ Միայն թե միասին լինենք, Ու այլևս իրար չհորինենք։
Սատանան
Այնտեղ, ուր սիրում էինք մենք, Ուր մեր սիրտն էր մեզ տանում, Բիրտ սատանան էր ապրում Ու սատանիկներ ծնում։ Մինչ մենք լողում էինք անմեղ Մեր երազների ձորում, Չարը հալչում էր սարում Ու դեպի գետակ ծորում։ Ու մի օր էլ բույն դրեց Քո հախճապակե սրտում, Դարձար սառցե արձանիկ Իմ արևոտ դրախտում։ Դարձար անսիրտ, անզգացմունք, Բայց չկորցրի հույսս ես, Է՛լ ավելի սիրեցի, Եվ չարն հուսահատ հանձնվեց։ Պատռեց կաշին, քայքայվեց, Դարձավ անմարմին, անդեմք, Լքեց վայրերը գողտրիկ, Ուր իրար սիրում էինք մենք։
Ներիր
Ներիր, սխալ եմ, գիտեմ, Իզուր երեկ տաքացա, Ասածներիս իմաստը Ինքս էլ չհասկացա։ Ներիր, հիմար եմ գիտեմ, Իզուր վրադ գոռացի, Ներիր, ներիր, խնդրում եմ, Այլևս մի բարկացիր։
Այժմ կարդում են
«Ադհյատման» թվային գիրքOriginal price was: 500 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.
Պատմվածք «Փնտրում եմ մարդակեր՝ առանց միջնորդի»Original price was: 200 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.