Դու մթնշաղ երկնքի մեջ Տերևներ ես լուռ հաշվում, Ես տխրում եմ կողքիդ անվեջ Եվ մենությունից տանջվում: Մենք կշրջենք դեռ երեքով՝ Մենության հետ, քաղաքում, Չեմ էլ անցնում ես քո մտքով, Տերևներ ես հավաքում… Ու կիսում են զգացմունքներս Տերևները սավառնող, Պատմում եմ քեզ տխուր սերս Տերևների հետ մեռնող:
2005
Չակերտից չակերտ
Արդեն չորրորդ նամակը քո Անպատասխան կմնա, Տխրության ծափեր ներքո Սիտս այն կմոռանա: Հոգնած աչքերս սահել են Արդեն քանի-քանի թերթ, Կյանքս կարճ է դարձել ասես` Չակերտից մինչև չակերտ: Հոգիդ ծրարի մեջ դրած Ինձ ես կրկին նվիրում, Էլ չգիտեմ ինչպես վարվել, Ի՞նչ անեմ, որ չեմ սիրում:
Խելագար
Չմտածված շատ արարքներ Թույլ տվեցի քեզ համար, Իսկ դու միայն մեղմ ժպտալով, Շշնջացիր` խելագար: Քեզ փնտրելով չթողեցի Ոչ մի օտար ճանապարհ, Երբ ինձ տեսար, լոկ ժպտացիր Ու ասացիր` խելագար: Երբ հեռացար հեռու-հեռու, Իմ սիրտը քեզ հետ տարար, Ես նայեցի հայելու մեջ, Նկատեցի` խելագար: