Մամուլ

Դօրիանի գրքերն այժմ հասանելի են միայն հեղինակի անձնական կայքում

Բացվել է Դօրիանի անձնական խանութը

Դօրիանի տպագիր գրքերն այժմ հնարավոր է գնել dorian.am կայքից

«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» սիրավեպը և «Եվա» բանաստեղծությունների ժողովածուն այժմ հանարվոր է գնել միայն dorian.am կայքից։ Գրքերի վաճառքով զբաղվող նախկին խանութը փակվել է։ Երևան քաղաքում գրքերը կարելի է պատվիրել անվճար առաքմամբ, մարզերի համար գործում է առաքում Հայփոստի միջոցով (արժե 500 դրամ)։ Այս պահին Երևան քաղաքից պատվիրելիս կարելի է վճարել կանխիկ և Idram ID միջոցով, մարզերից պատվիրելիս՝ միայն Idram ID փոխանցման միջոցով։

Նոր խանութում կարելի է ձեռք բերել նաև dorian.am կայքում հրապարակված որոշ ստեղծագործություններ կարդալու իրավունքը։ Յուրաքանչյուր ստեղծագործության համար այժմ անհրաժեշտ է վճարել առանձին։ Այդ ստեղծագործությունների թվում են նախկինում «Հիմարների տնարեն ավելի մեծ են» էլեկտրոնային ժողովածուում ներառված պատմվածքները։

Մասամբ փակվել է Bookmate կայքը

Bookmate կայքն այժմ համագործակցում է միայն ռուսաստանյան հրատարակիչների հետ։ Դօրիանի էլեկտրոնային գրքերն այնտեղ այլևս հասանելի չեն։ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքի էլեկտրոնային տարբերակն այս պահին հասանելի չէ։ «Սատանան մայրամուտին» պատմվածքը և «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուում ներառված պատմվածքները հնարավոր է գնել և ընթերցել dorian.am կայքում։

Լևոն Անանյանն օգտագործում է Գրողների միությունը սեփական շահերի համար

Նամակն ուղարկվել է մի քանի թերթերի և այժմ հասանելի է միայն «7օր» կայքում

Ճանաչված գրող, բլոգեր Դօրիանը հանդես է եկել հայտարարությամբ’ Հայաստանի գրողների միությունում երեկ կայացած մամլո ասուլիսի վերաբերյալ, որտեղ միության նախագահ Լևոն Անանյանը դժգոհել է մամուլում իր մասին շրջանառվող տեղեկատվությունից’ հայտարարելով, որ համապատասխան միջոցներ է ձեռք առնում այդ ինֆորմացիայի դեմ պայքարելու համար: Իր հայտարարության մեջ երիտասարդ հեղինակը, որը վերջերս նույնպես հանդես էր եկել Անանյանի դեմ հրապարակմամբ, նշում է.

ՇԱՐՈւՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Բաց նամակ Լևոն Անանյանին

Նամակն ուղարկվել է մի քանի լրատվականների և այժմ պահպանվել է միայն «Հրապարակ» թերթի կայքում։

Հարգելի պարոն Անանյան, հետաքրքիր էր, թեկուզ հեռակա, հետևել, թե համացանցում իմ հայտնվելուն ինչպես արձագանքեց հայ հասարակությունն ու հատկապես դրա գրական շերտերը։ Վերջիններս, հավանաբար, ի դեմս ինձ տեսնելով լուրջ հակառակորդի, սկսեցին քարկոծել ստեղծագործություններս ու զբաղվել իմ գրականության ժխտմամբ։ Այսպես, օրինակ, վերջին ամիսների ընթացքում «Ճանաչո՞ւմ եք արդյոք Դօրիան անունով հեղինակին» հարցին ամեն անգամ Դուք պատասխանում եք, որ նման անուն երբևէ չեք լսել (փաստորեն, այդքան արագ մոռանու՞մ եք Ձեզ տված հարցերը)։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Դօրիան. հանելու՞կ, թե՞ իրական անձ

16 ապրիլի 2010, «Անկախ» շաբաթաթերթ #12 (36)

Համացանցում լավ հայտնի Դօրիանը օրեր առաջ ինքնակամ փակել է Ֆեյսբուքի իր էջը: Այդ լուրը շատ արագ տարածվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուր նա շատ ակտիվ օնլայն կյանք էր վարում:

Նրա ընկերներից Զարուհի Բաթոյանն ասում է, որ շատ արագ նկատեց Դօրիանի բացակայությունը, որովհետև գրառումներ չէր անում: «Տխրեցի ու մի քիչ էլ չեմ հավատում, որ էլ էջ չի բացելու, – ասում է Զարուհին, – ես նրան որպես մարդ հավանում եմ, սիրում եմ, բայց շատ հաճախ նրա հղումներն ինձ նյարդայնացնում էին, երբ ամեն ինչ ոչ թե իրավունքների պաշտպանության է վերածվում, այլ քարոզարշավի»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Պոռնկությունը մոդա է

«Հրակարակ» օրաթերթ, 4 օգոստոսի 2009թ․, #144 (354)

Հայ գրականության մտահոգիչ ներկայի և երիտասարդության՝ գրականության հանդեպ սիրո պակասի մասին խոսվել է բազմիցս: Բայց արի ու տես, որ նույն այդ երիտասարդթյունը տարօրինակ հետաքրքրություն է ցուցաբերում գրական ասպարեզում հայտնվող նոր անունների հանդեպ: Անունների, որոնք ավելի լավ է՝ երբեք էլ չհայտնվեին: Կարծես «Ինքնագրի» մատուցած՝ զուգարանային տերմիններով և հիմնականում բնական կարիքներրը հոգալուն ձոնված գրականությունը մեզ հերիք չէր, այժմ էլ այդ ասպարեզում սկսել է թևածել պոռնոգրաֆիան ու համասեռամոլությունը քարոզող նոր դեմք։ Ինքն իրեն՝ ոչ այնքան Օսկար Ուայլդի, որքան ինչ-որ գեյ-պոռնոֆիլմի հերոսի պատվին Դորիան անվանող երիտասարդը քիչ-քիչ վերածվում է մեր երիտասարդության եթե ոչ կուռքին, ապա գոնե սիրելիին։ Հայալեզու հնարավոր ու անհնար բոլոր կայքերում ակտիվ քարոզվող, երիտասարդների համար նախատեսված ամսագրերում տպագրվող ու, ինչպես օրեր առաջ պարզեցի, հայ աստղերի շարքին դասվող այս երիտասարդի որդեգրած քաղաքականությունն ավելի քան ակնհայտ է՝ մատուցիր ավելի շատ կեղտ, քան մատուցվել է մինչ այժմ, ու քեզ, եթե չսիրեն էլ, հաստատ ուշադրություն կդարձնեն:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ