2011

«Թաքնվելու պատճառներից մեկը վախն էր մարդկանցից». Դօրիան

07 դեկտեմբերի 2011, Aravot.am

Ժամանակակից գրող, բլոգեր, վիրտուալ աշխարհում հայտնի Դօրիանը դեռ անցած ամիս խոստացել էր իր լսարանին «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքի շնորհանդեսը: Նշել էր՝ գրքին իր ձեռքով էր ստորագրելու: Այդ օրն էլ լսարանը կճանաչեր նրան: Ընթերցողներն այդ առիթը պետք է ունենային այս տարվա նոյեմբերի վերջին կամ էլ դեկտեմբերի սկզբին: Ինքն էր այդ մասին ասել: Այսօր արդեն դեկտեմբերի 7-ն է, սակայն ոչ Դօրիանը կա, ոչ ձեռքերը, ոչ էլ գիրքը: Պարզվում է գրողի ծրագրերում փոփոխություններ կան. գրքի շնորհանդեսի օրը հետաձգվել է, «մեղավորը» տպարանն է: «Տպարանը խոստացված ժամկետում չհանձնեց գիրքն ու մինչ օրս էլ չի հանձնել: Այդ պատճառով էլ շնորհանդեսի մասին առայժմ չեմ կարող խոսել: Առանց գրքի՝ շնորհանդեսն անգամ ինձ համար տարօրինակ արարք կլինի», — ժպտում է նա: Ասում է՝ իր անձի «բացահայտումը» կլինի մինչ գրքի շնորհանդեսը՝ դեկտեմբերի 11-ին եւ 12-ին հայկական հեռուստաընկերություններից մեկով: Նշում է՝ երեք տարի կեղծանունով եւ անձը թաքցնելով գործելը հոգնեցուցիչ էր, այս տարի էլ որոշեց բացահայտվել.

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Ծիծաղի առարկա դարձնել «կարգին տղային» ու խրախուսել մտածողին

20 դեկտեմբերի 2011, Aravot.am

Հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանին ներկայացնելու հարկ չկա, նրա ստեղծագործությունները ամենաընթերցվածներից են, իսկ «բաց» թեմաների մասին խոսելիս, գրողը երբեք վուլգար չի լինում: Դօրիանը վերջերս համարձակ քայլի դիմեց՝ «բացվելով» մարդկանց առաջ իբրեւ Գրիգոր Մուրադյան: Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հեռուստադիտողը տեսավ նաեւ նրա դեմքը: Նշենք, որ Դօրիանը 23 տարեկան է, ինչպես ինքն է ասում՝ «ընտանիքիս անդամները սովորական մարդիկ են» ժամանակին սովորել է համալսարաններից մեկի լրագրություն ֆակուլտետում ու ինչ-ինչ խնդիրների պատճառով չի ավարտել այդ բուհը: Բացահայտվելուց հետո Դօրիանին խնդրեցինք պատասխանել «Առավոտի» հարցերին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Կոնդիցիոներ

Շոգ է, ու ուզում եմ նորից լինի ձմեռ,
Ատում եմ էս անտեր գլոբալ տաքացումը,
Հեռախոսս զանգեց. «Կուզե՞ք կոնդիցիոներ»,
Կարծեցի շահել եմ, իզուր` սոց. հարցում էր:

Մամ, ինձ չես վիժի

Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք բուժել,
Ես եղել եմ արդեն`
Կլինեմ ուժեղ,
Ես կանցնեմ անտարբեր,
Ես կանցնեմ անհամբեր
Էն կողքով շշի,
Էն կողքով, հիշի՜ր,
Մամ, որ դու անցար
Ու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք կապել,
Ես չափել եմ արդեն,
Թույլ տվեք չափել
Ինք՛ս իմ ջերմությունը
Սեփական իմ ճնշումը,
Որ բացի ինձանից
Մեկին չի ճնշել
Ու հազիվ ճնշի,
Մամ, դրա՛ համար,
Դու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Թույլ տվեք ապրել,
Ես ապրել եմ արդեն,
Կուզեմ` մի փոքր էլ,
Որ գտնեմ կորցրած քունս,
Որ գտնեմ փրկությունս`
Չլսեմ ինչպես
Նյարդերի միջից
Մամ, կասես մի օր,
Թե իզուր վախտին
Դու ինձ չես վիժել
Ու, ցավոք, արդեն
Երբեք չես վիժի,
Երբեք չես վիժի:

Նազենի Հովհաննիսյան

Ինձ քայքայում ես, ես պայքարում եմ
Օրերի հետ ու ունայնության,
Ձանձրույթ, մարում ես մատղաշ գարունն իմ
Ու նազենի, ու հովհաննիսյան:

Թոքս թափում ես, հիասթափվում եմ
Շողոքորթող պատերից իմ տան,
Բարձս ու արյունս գրկած պարում եմ
Նե՜նց նազենի, նե՜նց հովհաննիսյան:

Դու նկարում ես, ես դադարում եմ,
Որ մարդն ու չարն հանկարծ ծափ չտան,
Իմ մեղքը ո՞րն է: Որ հա՞մ պոետ եմ,
Հա՞մ նազենի, հա՞մ հովհաննիսյան:

Իմ մեղքը ո՞րն է: Որ ես տկլո՞ր եմ`
Քեզ հետ ստիպված եմ լինել ու կա՛մ
Ու կենտ, ու խենթ, ու արձակ, ու բարձր,
Ու նազենի, ու հովհաննիսյան: