Չար, անխնա բախտ՝ նենգ ու բանսարկու,
Ինչու ես այսպես դու ինձ հետ վարվում,
Ես նոր սկսեցի սիրել այս կյանքում,
Բայց նո՞ր բաժանել սովորեցիր դու։
Հապա էլ ինչու՞ մանկան պես անմիտ,
Որ նոր սովորած բառն է կրկնում,
Իմ սիրամորմոք սրտի համար ես
Հար ու անդադար կրկնում. «Բաժանում»։
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Վերջին մերձավորս
Ինչ ճյուղիցս պոկվեց, ընկավ վերջին մերձավորս, Չի դիմանում հոգիս տոպրակի մեջ կաշվե, Հայր մեր, ինձ գոնե մոտավոր ասա մահվան օրս, Որ սկսեմ անհամբեր ես օրերը հաշվել։ Որ սկսեմ անտարբեր լինել տառապանքիս հանդեպ, Դադարեմ գուշակել՝ ինձ ինչ է պակասում, Որ անխուսափելի ազատումին միայն սպասեմ, Ինչպես, երբ մանուկ էի, Նոր Տարուն էի սպասում…
Փորձենք նորից
Սերն այլևս չկա, ես սառել եմ, Ու տձև պատրանքի կավից, Որ տվել ես, փորձում եմ ծեփել ինձ Քեզանից ավելի լավին։ Հավատալ, իբր այս անգամ այլ է, Իբր չեմ խաբվելու նորից, Իբր ես չգիտեմ՝ ուր թքում ես, Խմում ես հենց այն ջրհորից։ Փորձելով մեզ մաշող այս կապանքը Պահպանել, ձգձգել մի քիչ էլ (ասես ողջ իմ այս տառապանքը ինձ հերիք չէ, մի բան էլ դեռ քիչ է)՝ Ասել. «Շատ լավ, փորձենք, համաձայն եմ Շտկվելու ևս մեկ շանս տալ քեզ, Ես նորից նվիրվում եմ, ես քոնն եմ, Հաստատիր, որ խոզի վաստակ ես։
Աթարին
Ստում է, այ քեզ բան, ստելուց իր թանկ Կարծես չունի ոչինչ ամբողջ աշխարհում, Գիտի էլ՝ նկատում եմ, բերանը փակ Նայում է աչքերիս, խոսքեր չի ճարում։ Ու մեկ է, ես մի կյանք, մի ամբողջ քոռ կյանք, Մնում եմ էսպեսին դեռ հավատարիմ, Կողքիս լինեիր, տեսնեիր սա, կասեիր ինձ, տատ՝ Կպնում է սերը, ա՜խ, նաև աթարին։
Աղոթք II
Դու աստղերի այգու համրությունից հոգնած՝
Հուսահատ փափագո՛վ ստեղծեցիր, Տեր
Կյանքը
Իբրև համբերության բազմամյա ուսուցում,
Որ կդարձնի մեկին քեզ արժանի ընկեր։