Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է, Ուզում ես միայն բազմոցին պառկած Լսել գույնզգույն վիդեո-մարդկանց Անամոթ սուտը։ Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Անամոթ Սուտը։ Հանգցնես լույսը, ներս թողնես մութը, Վերցնես մի կտոր նրբերշիկով հաց Լսես զարդարված վիդեո-մարդկանց Գեղեցիկ սուտը։ Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Գեղեցիկ Սուտը։ Քնելու համար չափազանց շուտ է, Սիրտդ հուշում է՝ քիչ էլ արթուն կաց, Լսիր դասակա՛ն վիդեո-մարդկանց Ուղղորդող սուտը։ Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց, Ուղղորդող Սուտը։ Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է…
Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Նա երկու վեպի, տասնյակ պատմվածքների, վիպակների, բանաստեղծությունների հեղինակ է։ Կարող եք կարդալ Դօրիանի 👉կենսագրությունը, միանալ նրան 👉Facebook-ում կամ 👉Telegram-ում։