2017

Վիդեո-մարդիկ

Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է,
Ուզում ես միայն բազմոցին պառկած
Լսել գույնզգույն վիդեո-մարդկանց
Անամոթ սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անամոթ Սուտը։

Հանգցնես լույսը, ներս թողնես մութը,
Վերցնես մի կտոր նրբերշիկով հաց
Լսես զարդարված վիդեո-մարդկանց
Գեղեցիկ սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Գեղեցիկ Սուտը։

Քնելու համար չափազանց շուտ է,
Սիրտդ հուշում է՝ քիչ էլ արթուն կաց,
Լսիր դասակա՛ն վիդեո-մարդկանց
Ուղղորդող սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Ուղղորդող Սուտը։

Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է…

Իմ երկու հայրը

Պատկեր՝ վիդեո թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Իմ երկու հայրը» 2017 ստեղծագործության էջում։

Երկու տղամարդու ընտանիքում մեծացած երիտասարդը չի կարողանում ներել ծնողներին իր մանկության վերքերը։ Պատմվածքը գրված է 2013թ․, խմբագրված՝ 2017թ․։