Դու հիշեցրիր օրերը հին, ներշնչանքի Եվ Իրինա Դուբցովային, Որի երգերն գիտեի անգիր, Բարձրացրեցիր հոգուս խորքերն հազարանիստ, Ապրումներիս տվիր սպասված հոգեհանգիստ, Եվ խռովքս դարձրեցիր ներում լալկան, Եվ կարոտս՝ վեհ փարատում, Հրեշտակներին՝ վաղուց մոռացված, բերիր իմ տուն, Եվ կորուստներից հետո բազմաթիվ Ձեռքբերումս դարձար միակ, Ես ոչինչ չէի խնդրել բախտից, Բայց հիմա, չգիտես ինչու, ինձ թվում է, Թե եղել ես հարափափագ։
2007
Դու, սիրուց բացի, ոչինչ չգիտես
Դու, սիրուց բացի, ոչինչ չգիտես, Ապրում ես մեկ այլ` օտար աշխարհում, Ուր թեթև ամպի քուլաներն անձև Երկնքին սիրո խոսքեր են գրում։ Քո երազներում շուշաններ են լոկ, Դրանցից բացի, չես տենում ոչինչ, Սակայն, սիրելիս, ասեմ քեզ, ցավոք, Կյանքն իրականում երազ չէ թովիչ։ Քո պատուհանին բյուր աղավնիներ Երգեր են հյուսում մեր սիրո մասին, Ա՜խ, թող այդ երգը իրական լիներ Ու նման քո այն չքնաղ երազին։ Բայց ավաղ՝ գիտես ինձանից էլ լավ, Որ քեզ համար զուտ երազանք եմ ես։ Ա՜խ, թեկուզ ներիր, մի պահ մոռացա, Որ սիրուց բացի ոչինչ չգիտես։
Գարուններն էլ են ձյուներով գալիս
Գարուններն էլ են ձյուներով գալիս, Ցրտերով մարտյան ու քամիներով, Ու ոչ ծիծեռնա՜կ, ու ոչ ձնծաղի՜կ, Ու արձրև միայն, ու ամպեր խոժոռ։ Մի լացիր, ոչինչ, համբերիր մի քիչ, Չես փոխի ոչինչ իզուր լացելով, Ես արդեն քանի գարուն եմ տեսել, Բոլորն էլ եկան ցրտով, ձյուներով։
Դու կհեռանաս ու քեզնից հետո
Դու կհեռանաս ու քեզնից հետո Սիրտը կդառնա իմ ցեմենտ-բետոն, Մինչև պռունկը կլցվի նորից Աղի հեղուկով ու նորից չի լա։ Դու կհեռանաս` թողնելով, ափսոս, Միայն ու միայն մտքերի քաոս, Եվ գուցե դառնաս իմ հավերժահունչ Կյանքի նվագում կտրված մի լար։ Դու կհեռանաս ու քեզնից հետո Մեգապոլիսում ինչպես Ռոբինզոն Ինձ կզգամ, սակայն չեմ օտարանա Քեզ` իմ անջիգյար։
Մեր շաբաթն ուներ յոթը ժամ
Մեր շաբաթն ուներ յոթը ժամ, Մեր տարին՝ տասներկու օր, Վաղահաս կարոտն իմ անսանձ Քո աչքերն է փնտրում դիլխոր։ Մեր աշունը անցավ արդեն Եվ գարունը կարծես պիտի գար, Ես հոգիս հառելով ճամփիդ՝ Քո աչքերն եմ փնտրում անջիգյար։ Քո աչքերն եմ փնտրում անտարբեր, Քո աչքերն եմ փնտրում ցրված, Եվ, պարապ մնալով, ընտրում Քեզ համար խոսքեր չգրված։ Մեր անհունն ուներ մի սահման՝ Մի թաղման մեղեդի տխուր, Ես աչքերդ էի փնտրում սիրահար, Բայց գտնում էի աչքերդ անհուր։