Դօրիանը ժամանակակից հայ արձակագիր և բանաստեղծ է։ Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 27-ին, Երևան քաղաքում։ Երեք վեպերի, տասնյակ պատմվածքների և շուրջ երկու հարյուր բանաստեղծությունների հեղինակ է։ Նրա մանրամասն կենսագրությանը կարող եք ծանոթանալ «Դօրիպեդիա» կայքում՝ սեղմելով այստեղ։
Դօրիանը սկսել է ստեղծագործել դպրոցական տարիներից։ Իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։
2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գրել է իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման»։ Այդ տարիներին գրված «Կարոտ» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծությունները տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։
2009-2011 թվականներին հրապարակել իր ստեղծագործություններն առցանց՝ թաքցնելով դեմքը։ 2009-2010 թվականներին վարել է նաև իր հեղինակային «Հոգու մերկապար» բլոգը։
2009 թվականին «Yes!» ամսագրում տպագրվել է «Լեռներից այն կողմ» հեքիաթը։
2009 թվականին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի բեմում ցուցադրվել է Դօրիանի սցենարով բեմադրված «Կապտուկներ հոգուն» ներկայացումը։
2010 թվականին «Սատանան մայրամուտին» պատմվածքի համար արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակի։ Պատմվածքը տպագրվել է համանուն ամսագրում։
2010 թվականին Երևանի Դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրվել է Դօրիանի «Արհեստական արբանյակը» պիսեի բեմադրությունը։
2011 թվականին լույս է տեսել «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի տպագիր տարբերակը։
Նույն թվականին Դօրիանը բացահայտել է դեմքը «Փոփ հանրագիտարան» հեռուստածրագրի շրջանակներում։
2012 թվականին «Ներսոլոգ», «Օփրան» և «Եթե սպասում էիր ու չեկա» բանաստեղծությունները տպագրվել են Newmag ամսագրում։
2016 թվականին հրապարակել է չորս պատմվածքից բազկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» ժողովածուն, որում ներառված պատմվածքներն այժմ տարածվում են առանձին (որպես ժողովածու այլևս հասանելի չէ)։
2016 թվականին հեղինակ-կատորղ Աննա Պապյանը երգեր է թողարկել Դօրիանի «Լալեյ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա։ «Լալեյ» երգի համար նկարահանվել է նաև տեսահոլովակ։
2016 թվականից հետո ներկայացրել է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Սատանան մայրամուտին» ստեղծագործությունների երկրորդ հեղինակային խմբագրությունները։
2020 թվականին հրապարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Եվան»։
2024 թվականին, շուրջ 8 տարի տևած դադարից հետո, հրապարակել է նոր արձակ ստեղծագործություն՝ «Ջրի բերածը» պատմվածքը։
2025 թվականին ներկայացրել է «Ադհյատման» վեպի երկրորդ հեղինակային խմբագրությունը։
2025 թվականին թվային գրքի տեսքով հրապարակել է իր երրորդ վեպը՝ «Ադելի վերջին օրերը»։




