Շոգ է, ու ուզում եմ նորից լինի ձմեռ,
Ատում եմ էս անտեր գլոբալ տաքացումը,
Հեռախոսս զանգեց. «Կուզե՞ք կոնդիցիոներ»,
Կարծեցի շահել եմ, իզուր` սոց. հարցում էր:
Քառյակ
Ինչպես Լիլուին Լյուկ Բեսսոնը
Դու իմն ես ավելի շատ, քան ես եմ քոնը,
Դու իմն ես ուզած-չուզած, չգիտեմ էլ խի,
Աստված քեզ, ինչպես Լիլուին Լյուկ Բեսսոնը,
Երկնքից է գցել իմ գլխին։
Ինչ աշխարհ չէի եկել
Իսկ աշխարհում արդեն գեղեցիկ է այնքան,
Ա՜խ, որքան վաղուց է, ինչ աշխարհ չէի եկել,
Ես սիրել եմ արդեն հազար միլիոն անգամ,
Բայց այս անգամ կարծես առաջինն է, մեկ է։
Ազատ ցավ չունեմ
Մոտեցեք փոքր ինչ ուշ` ազատ ցավ չունեմ
Էս պահից մինչ հաջորդ աշխարհի արարում։
Ակնոցներս կորցրել եմ, ներեք գույներ,
Դուք բոլորդ էլ նույնն եք թվում խավարում:
Այժմ կարդում են

Պատմվածք «Ջրի բերածը»250 AMD