Տունը իմ դատարկ է արդեն, Քունը իմ ոչ մեկինն է, հոգիս, Երանի թե ռեալ լիներ Քեզ քանդել, կառուցել իմ կողքին: Տանը իմ լռություն է միշտ, Կարոտում եմ քո աղմուկները, Երանի թե ուժեղ լինեի՝ Կտրեի քեզ պահող արմունկները: Քեզ քանդեի, կառուցեի կողքիս, Քեզ թողնեի կոտրել իմ պատյանը, Քեզ պոկեի երկաթե թոկից Ու բերեի, սոսնձեի մենությանս: