Կորած ցնորք, ցնդած կորուստ,
Խիզախ վախկոտ, աղքատ հարուստ,
Չքնաղ տգեղ, խելոք հիմար,
Բարի հրեշ, հլու լաչառ։
Ինչ դիմակ էլ, որ դու դնես,
Միևնույնն է նույնն ես ներքուստ
Ու ինձ համար մնում ես միշտ
Կորած ցնորդ, ցնդած կորուստ։
2005
Ով ես դու
Ո՞վ ես դու։
– Չքնաղ երազ՝
Կյանքիդ պես բարդ,
Հոգուդ պես պարզ։
Ինչու՞ եկար։
– Որ ինձ սիրես՝
Փոթորիկի նման կրքոտ,
Կամ քնքուշ՝ մեղմիկ քամու պես։
Ե՞րբ կգնաս։
– Երբ դու մեռնես՝
Բուգերի պես անմահ դառնաս,
Կամ անցողիկ՝ մեր սիրո պես։
Երկիրը կառնի
Գլխիս տատասկե պսակ է, Ոտքերիս տակ՝ այրվող ածուխ, Հոգիս անդունդ է՝ դատարկ է։ Շուրջ բոլորս դաժանություն․ Ապրելն իսկ ինձ համար լավ է, Իսկ լավ ապրելը՝ ճոխություն։ Վայկյաններն են անգամ անվերջ․ Հիմա կյանքս ձեռքիս մեջ է, Ձեռքերս՝ կապանքների մեջ։ Տեղ չկա՝ հոգիս սավառնի․ Որքան երկինքը կյանք տվեց, Նույնքան երկիրը այս կառնի։
Նամակ
Հիմա հեռվից եմ գրում, Հիշում եմ քեզ, կարոտում, Անգամ տեսնում երազում Ու քո մասին երազում։ Հիշում օրերի մասին, Որ ապրեցինք միասին, Ու տխրության շնչում Քեզանով եմ շնչում։ Մխիթարում ինքս ինձ, Թե կտեսնվենք նույնիսկ, Պատսպարվում ստում Ու շարունակ ստում։ Եվ դու ասես մոտիկ ես, Թվում է կողքիս լինես Եվ իմ հոգատար գրկում, Երբ նկարդ եմ գրկում։ Եվ մտքում այդ նկարում Ինձ եմ կողքիդ նկարում, Ու ապրում քո սիրում, Ու միայն քեզ սիրում։
Նայելով դեմքիդ
Մեռնեի երանի՝ նայելով դեմքիդ,
Հայացքդ թախծոտ սեղմեի կրծքիս
Սև վարդի նման ու հետս տանեի։
Արցունքով թրջած մի տխուր ժպիտ
Այրվող ածուխով դրոշմեի կրծքիս
Ու քո ցավը խոր ես հետս տանեի։
Անխնա ցրտից սառած մատներից
Հպումներն անույշ՝ մեղքերիս նման,
Վերջին կրակի պես հետս տանեի։
Եվ հրաժեշտից առաջ մի վերջին
Անգամ աշխարհով մեկ գոչեի, հոգիս․
– Ես տեսա դրախտ մի աստվածային…
… աչքերդ էին։
Այժմ կարդում են
«Ադհյատման» թվային գիրքOriginal price was: 500 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.
Պատմվածք «Փնտրում եմ մարդակեր՝ առանց միջնորդի»Original price was: 200 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.