երկօրյա տագնապ ու չկամ մտքերում եմ աննորմալ հուղարկավորած անսեր ու անկիրք ուղեծիրս բարձիդ տակ կորցրած՝ գլորվում եմ երկինք ու լրացնում եմ դատարկն անկողնուս խաչբառի պես՝ պատասխաններով հարցերի, որոնք ծագում են, բայց մայր չեն մտնում ու հոլ եմ կապկում իմ վերմակի հետ, անորոշության տրոտիլաթույնից թունավորվելով՝ կուլ տալով հազար խորանարդ վայրկյան դեռ ոչ մի անգամ չգերազանցված ու ռեկորդային չափաբաժինով S.O.S. նրան կովկասյան արևները ցնդեցրին, նրան վերացրեցին օրենքով գողերը, նրան արտահանեցին արևմուտք, նրան փախցրեցին այլմոլորակայինները, նրան գերի հանձնեցին Ադրբեջան, նրան գործուղեցին, որպես բարի կամքի դեսպան, նրան որդեգրեցին Փիթն ու Ջոլին, նրան կերան ինչ-որ վայրենիներ, նրան իր աղջկա հարսանիքին ոմն օլիգարխ է տարել նվեր, նրան դոկտորները քայքայեցին սոցիումի լուծույթում S.O.S. նա չկա ես նրան եմ փնտրում եթե ինչ-որ տեղ տեսել եք նրան, խնդրում եմ, արձագանքեք իմ էլփոստի հասցեն է [email protected]