«Հրակարակ» օրաթերթ, 4 օգոստոսի 2009թ․, #144 (354)
Հայ գրականության մտահոգիչ ներկայի և երիտասարդության՝ գրականության հանդեպ սիրո պակասի մասին խոսվել է բազմիցս: Բայց արի ու տես, որ նույն այդ երիտասարդթյունը տարօրինակ հետաքրքրություն է ցուցաբերում գրական ասպարեզում հայտնվող նոր անունների հանդեպ: Անունների, որոնք ավելի լավ է՝ երբեք էլ չհայտնվեին: Կարծես «Ինքնագրի» մատուցած՝ զուգարանային տերմիններով և հիմնականում բնական կարիքներրը հոգալուն ձոնված գրականությունը մեզ հերիք չէր, այժմ էլ այդ ասպարեզում սկսել է թևածել պոռնոգրաֆիան ու համասեռամոլությունը քարոզող նոր դեմք։ Ինքն իրեն՝ ոչ այնքան Օսկար Ուայլդի, որքան ինչ-որ գեյ-պոռնոֆիլմի հերոսի պատվին Դորիան անվանող երիտասարդը քիչ-քիչ վերածվում է մեր երիտասարդության եթե ոչ կուռքին, ապա գոնե սիրելիին։ Հայալեզու հնարավոր ու անհնար բոլոր կայքերում ակտիվ քարոզվող, երիտասարդների համար նախատեսված ամսագրերում տպագրվող ու, ինչպես օրեր առաջ պարզեցի, հայ աստղերի շարքին դասվող այս երիտասարդի որդեգրած քաղաքականությունն ավելի քան ակնհայտ է՝ մատուցիր ավելի շատ կեղտ, քան մատուցվել է մինչ այժմ, ու քեզ, եթե չսիրեն էլ, հաստատ ուշադրություն կդարձնեն:
Իհարկե, պոռնոգրաֆիկ գրականությունը տարածված է ամբողջ աշխարհում, սակայն, ի տարբերություն այս դեպքի, այն տպագրվում է հատուկ ամսագրերում ու գրքերում և երբեք չի ստանում «արվեստի գործ» անունը։ Եվ սարսափելի է նկատել, որ որոշ մարդկանց կողմից վերոնշյալ «գրողը» անամոթաբար համեմատվում է Չարենցի ու Սևակի հետ, ստանում «հանճարեղ» կամ «մեծ» տիտղոսները։ Սարսափելի է նկատել, որ վերջինիս՝ իրենցից ոչ մի և գրական արժեք չներկայացնող գործերը մեծ տարածում են գտնում երիտասարդների շրջանում, ու էլ ավելի սարսափելի է այն, որ «Հոգու մերկապար» հորջորջված նրա սադրիչ ու անամոթ օրագիրը, որտեղ վերջինս լկտիաբար վիրավորում է հայ մեծագույն գրողներրին, մերօրյա թատերական գործիչներին, հեռուստատեսության եւ էստրադայի ներկայացուցիչներին, կայծակնային արագությամբ տարածվում է ամբողջ ինտերնետում, ձեռք բերելով մեծաթիվ ընթերցողներ, որոնք էլ, խաբված հեղինակի «աստղային» համբավին հալած յուղի տեղ են ընդունում նրա ցանկացած գրառում։ Եվ ի՞նչ անուն տալ այն մարդուն, որը Չարենցին դիակ է անվանում, Սոս Սարգսյանին՝ «ՀՀ վաստակավոր ՉԻՐ», որի բացառիկ ցինիզմը չի շրջանցում անգամ սեփական ծնողներին: Սա՞ է արդյոք մեզ պետք: Սրա՞ն է վստահված մեր գրականության ներկան։ Սրանի՞ց պիտի օրինակ վերցնեն մեր զավակները:
Ո՞վ կարող է լինել հետեւյալ տողերի հեղինակը:
Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Հատված «Աշխարհ, հանվել եմ» բանաստեղծությունից
Այդ ամենը գրող է, հեչ է,
Ես ուզում եմ նորից բղավել.
«Աշխարհ, հանվել եմ՝ լից մեջս»։
Այնուհետև հրապարակված էր «Ո՞վ եմ ես, Աստված» բանաստեղծությունը
Կամ իր սեփական հերոսների պես սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող, կամ էլ հոգեխանգարված: Ինչպես հարմար է։ Ցավալի է, շատ ցավալի, որ երիտասարդների կողմից սա ընկալվում է որպես պոեզիա, իսկ երկու տղամարդկանց մինետ անելու տեսարանները՝ «սիրո արտահայտում»: Ո՞ւր կհասնենք այսպես: Արդյոք պե՞տք է խաբվել մոդային, թե այն կբարեհաճի շրջանցել մեր՝ առանց այդ էլ տխուր ներկա ունեցող գրական անպարեզը։
Մանե Հակոբյան