Մերժիր, ներս մի թող ինձ մեղքիս մեջլիս՝ Հույսին միշտ հաջորդում է տառապելը, Հուշիր, փորձիր հուշել, թե որն է ճիշտ՝ Իմ ցավը վախ չափե՞լ, թե՞ խաչ կապելը։ Մերժիր, ու չդառնաս դու՛ էլ կավատ, Ու չդառնաս վշտի ու իմ քավորը, Ասա ինձ, ավելի սնահավատ Արճիճ թափո՞ղն է, թե՞ սքեմավորը։ Մերժիր ու հեռացրու քեզնից, քանի Հիմարի պես դեռ չեմ կապվել ես հետդ, Ես վախենում եմ, գիժ Մումթազ Մահալ, Գերեզմանիդ սարքել իմ մինարեթը։ Մերժիր, որ ես երբեք էլ չաղոթեմ, Որ չխնդրեմ Աստծուց իմ փայ ղսմաթը, Օգնի՜ր, դու հին տականք ես, դու գիտես, Որ կորցնելուց ցավոտ է զուր հավատը։