Դու այնտեղ, մի տեղ ես՝ հեռվում,
Ուր ծաղիկները անուշ սգերգով
Թաղում են իրար,
Ես այստեղ նրանց օղորմի եմ տալիս։
Դու այնտեղ ես, որտեղ
Քո ժանեկագործ անձրևանոցին
Տերևե անձրևներ են լալիս,
Որտեղ դու թեթև հպումով ճիտքի
Ոչնչացնում ես
Ասֆալտին նրբին ասեղնագործած
Պատկերն երկնքի։
Դու այնտեղ ես՝ մեռնող մշուշում,
Աշունում լալկան, տերյանյան,
Իսկ այստեղ, իմ հոգու աշունում
Սերերս են կանչում իրենց «Տեր ողորմեան»։
Այժմ կարդում են
Պատմվածք «Մարտիկը և մյուս մարդիկ»Original price was: 200 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.
Պատմվածք «Փնտրում եմ մարդակեր՝ առանց միջնորդի»Original price was: 200 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.