Ես ներքուստ միշտ անհաշտ եմ քեզ հետ, Քո բերքից ծանրացնում եմ հոգիս, Խոր վերքից ինձ դարձնում երկու կես, Սիրելի իմ, փրկիր ինձ` լքիր: Ես բնավ չգիտեմ քեզ սիրել Էն սիրով, որ սիրում ես դու ինձ, Երազում եմ մեկին նվիրվել Փոխադարձ․․․ դե օգնիր ինձ` լքիր: Ես փնտրում եմ քո մեջ Ուրիշին, Ու փորձում քեզ Ուրիշը դարձնել, Չփոխվես, էս խոսքերս հիշիր, Ինձ լքիր, քեզ գտիր ուրիշ սեր: Ես ուժեղ եմ, դու էլ` ինձ լքիր, Ժամանակն իր դանդաղ կրակին Սերը մեր այրելով կսպառի, Սաղ կանցնի։ Ինձ լքիր, ինձ լքիր։