fbpx

Սուրբ անձրևները

Դօրիանի «Սուրբ անձրևները» բանաստեղծությունը։ Black umbrella on a yellow background.

Սուրբ անձրևները քեզանից սրբին,
Տարան իմ սիրած ջրաներկերը,
Իմ՝ պարզ գույներից բարդությամբ ստացած
Երանգներդ բյուր։

Եվ ուղիղ սիրուս փոխարեն տված կետ-գծիկներդ
Այլևս միայն կետեր են թվում։

Եվ այժմ, ահա, հարցում եմ ինքս ինձ,
Թե ձմռան գալով
Իմ ինքնամոռաց, խելառ հավքերը
Ինչու չեն չվում։

Այնտեղ, ուր դու ես, նրանք փնտրում են
Ամառներ անվերջ, անսպառ ջերմություն։

Դու արհեստական գործվածքի նման
Մի լվացքից ես քո գույնը կորցնում,
Իմ սրտին թողած լաքաները քո
Որքան տրորեմ, էլի չեն ացնում։

Դու ծաղիկների համար անարժան,
Դու այժմ բեմից քշված անտաղանդ,
Բայց այնքան սիրված, այնքան հարազատ,
Որ ի զորու ես իմ եկեղեցին դարձնել
Երբեմնի սիրո հուշերով
Քայքայող աղանդ։

🔥 Նորությունները տեսնելու համար սեղմեք  այստեղ