
«Ադելի վերջին օրերը» թվային գիրք
700 AMD
Տասնչորսամյա Ադելինա Գրիգորյանին տանը չհայտնաբերելուց մեկ օր անց արդեն վերջինիս մայրը ոստիկանություն է դիմում և պնդում, թե իր դստերն առևանգել են։ Աղջկա ընկերները, սակայն, այլ կարծիք ունեն՝ նա սեփական կամքով է հեռացել տանից։ Ադելինայի հայտնաբերմամբ զբաղվող տիկին լեյտենանտ Շուշան Վարդանյանի և կրտսեր սերժանտ Ադամ Արսենյանի առջև հեշտ առաջադրանք չէ՝ «անհետանալուց» առաջ ինքը՝ Ադելինան, սոցիալական ցանցերում գրում էր, թե շուտով երկինք է համբառնալու։
«Վճարել» կոճակը սեղմելուց հետո ձեզ հասանելի կլինի գրքի EPUB ֆայլը, որը կարող եք բացել Lithium (անդրոիդ հեռախոսի համար), Apple Books (Այֆոնի համար) կամ Koodo (Windows-ի համար) ծրագրերով։