Ինչպես կարդալ թվային գրքեր

dorian.am կայքի «Խանութ» բաժնում վաճառվում են 3 տեսակի գրքեր՝ տպագիր, թվային գիրք և առցանց պատմվածք։ Գրքերը ստանալու համար անհրաժեշտ է ավելացնել դրանք զամբյուղի մեջ և կատարել վճարում։ Կայքում չի պահանջվում լրացնել բանկային տվյալներ։ Վճարումները կատարվում են միայն գումարի ուղղակի փոխանցման միջոցով (IDram, TelCell, բանկային հաշիվ)։ Անվճար ստեղծագործությունների համար որևէ փոխանցում չի կատարվում։

Տպագիր գրքերն առաքվում են անվճար, «Հայփոստի» միջոցով։ Դրանք պատվիրելիս պարտադիր է լրացնել պատվիրատուի հասցեն, փոստային դասիչը և հեռախոսահամարը։

Թվային գրքերը առաքվում են պատվիրատուի էլփոստին, ինչպես նաև հասանելի են լինում կայքում «Իմ գնումները» էջում։ Անվճար թվային գրքերը կարող են ունենալ ներբեռնման ժամկետ և ջնջվել «Իմ գնումները» բաժնից այդ ժամկետի ավարտին։ Թվային գրքերը տարածվում են EPUB ֆորմատով, որը կարելի է բացել Lithium (անդրոիդ հեռախոսի համար), Apple Books (Այֆոնի համար) կամ Koodo (Windows-ի համար) ծրագրերով։

Առցանց պատմվածքները հրապարակված են հենց dorian.am կայքում, սակայն նախքան վճարումը հասանելի չեն։ Վճարումը կատարելուց հետո ձեր էլփոստին ուղարկվում է dorian.am կայքում գաղտնաբառ ստեղծելու հղումը։ Գաղտնաբառը ստեղծելուց և կայք մուտք գործելուց հետո ձեռք բերված պատմվածքները հասանելի են դառնում կայքի «Արձակ» էջում, առաջին էջում և այլն։ Այդ պատմվածքները բացելուց հետո այլևս չի ցուցադրվում դրանք ձեռք բերելու մասին ծանուցումը։

Գրքերի հետ կապված մյուս հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք գրել [email protected] էլփոստին։

«Գրախանութ» վերադառնալու համար ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ։