fbpx

Խելագար

Չմտածված շատ արարքներ
Թույլ տվեցի քեզ համար,
Իսկ դու միայն մեղմ ժպտալով,
Շշնջացիր` խելագար:

Քեզ փնտրելով չթողեցի
Ոչ մի օտար ճանապարհ,
Երբ ինձ տեսար, լոկ ժպտացիր
Ու ասացիր` խելագար:

Երբ հեռացար հեռու-հեռու,
Իմ սիրտը քեզ հետ տարար,
Ես նայեցի հայելու մեջ,
Նկատեցի` խելագար:
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։