DORIAN.AM կայքի «Գրախանութ» բաժնից կարելի է ստանալ 3 տեսակի գրքեր՝ թվային գրքեր, առցանց պատմվածքներ և տպագիր գրքեր։ Գրքերը ստանալու համար անհրաժեշտ է ավելացնել դրանք զամբյուղի մեջ և կատարել վճարում։ Կայքում չի պահանջվում լրացնել բանկային տվյալներ։ Վճարումները կատարվում են միայն գումարի ուղղակի փոխանցման միջոցով (IDram, TelCell)։ Անվճար ստեղծագործությունների համար որևէ փոխանցում չի կատարվում։
Թվային գրքեր
Թվային գրքերը առաքվում են ձեր էլփոստին, ինչպես նաև հասանելի են լինում dorian.am կայքի ձեր էջում (այստեղ)։ Անվճար թվային գրքերը կարող են ունենալ ներբեռնման ժամկետ և ջնջվել «Իմ գնումները» բաժնից այդ ժամկետի ավարտին։
Թվային գրքերը տարածվում են ePub ֆորմատով, որը կարելի է բացել Lithium (ոչ Այֆոն հեռախոսի համար), Apple Books (Այֆոնի համար) կամ Koodo (համակարգչի համար) ծրագրերով։ Նախքան գրքի ներբեռնումը, անհրաժեշտ է ներբեռնել այն կարդալու համար նախատեսված ծրագիրը և մեկ անգամ բացել այն։
Ինչու՞ թվային գրքերը PDF չեն
PDF ֆորմատը նախատեսված է տպագրության համար։ Այդ ֆորմատով տարածվում են նաև տպագիր գրքից սքանավորած գրքերը (հաճախ՝ ապօրինի)։ PDF ֆորմատը հարմար չէ բջջային հեռախոսներով կարդալու համար։ PDF ֆայլերը բացելու համար նախատեսված ծրագրերի մեծ մասը ոչ թե գրքեր կարդալու, այլ փաստաթղթեր դիտելու համար են։ Թվային գրքերի լայնորեն ընդունված ֆորմատը ePub-ն է։
Թվային գրքերի հետ կապված ձեր նախընտրություններով կիսվելու համար կարող եք անցնել ԱՅՍ ՀԱՐՑՈւՄԸ։
Առցանց պատմվածքներ
Առցանց պատմվածքները հրապարակված են հենց DORIAN.AM կայքում, սակայն նախքան վճարումը հասանելի չեն։ Վճարումը կատարելուց հետո ձեր էլփոստին ուղարկվում է dorian.am կայքում գաղտնաբառ ստեղծելու հղումը։ Գաղտնաբառը ստեղծելուց և կայք մուտք գործելուց հետո ձեռք բերված պատմվածքները հասանելի են դառնում կայքի «Արձակ» էջում, առաջին էջում և բոլոր մյուս էջերում։ Այդ պատմվածքները բացելուց հետո այլևս չի ցուցադրվում դրանք ձեռք բերելու մասին ծանուցումը։
Տպագիր գրքեր
Տպագիր գրքերն առաքվում են անվճար, «Հայփոստի» միջոցով։ Դրանք պատվիրելիս՝ պարտադիր է լրացնել պատվիրատուի հասցեն, փոստային դասիչը և հեռախոսահամարը։
Գրքերի հետ կապված մյուս հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք գրել [email protected] էլփոստին։
«Գրախանութ» վերադառնալու համար ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ։