Ես չլսած ձայնը քո կարոտում եմ, Երազելով՝ վեր նայում, Թաթախելով միայնակ դառնությունս Քո պատրանքի շիրայում: Ու փակվելով խենթի պես՝ հորինված Իմ օդային ամրոցում, Խուսափելով օտար աչքերից Քո լռությունն եմ ծծում: Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր, Պետք չէ բուժել էս տենդը, Թույլ տուր հյուսել համրության հելունով Քո գոյության լեգենդը:
Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Նա երկու վեպի, տասնյակ պատմվածքների, վիպակների, բանաստեղծությունների հեղինակ է։ Կարող եք կարդալ Դօրիանի 👉կենսագրությունը, միանալ նրան 👉Facebook-ում կամ 👉Telegram-ում։