#3

ԳՐԱՌՈւՄԸ ԿԱՅՔՈւՄ ԵՍ ՍԵՎ

2021 թվականին ամենակարդացվածը

Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ, Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս, Արի հետս նստիր, լռենք, Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։

Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես, Ոնց գիտես՝ ես մնում եմ սև, Շփոթված դեռ սգում ու սիրում եմ, Ու հղկում եմ տողերս տձև։

Ամենքին դեռ էլի հավատում եմ, Նվիրվում եմ դյուրին ամենքին, Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ Ամենքից տարբեր այն մեկին։

Ոչ ցավից անցյալի խրատվում եմ, Ոչ փորձում եմ փախչել անցյալից, Անցորդով առաջին փարատում եմ Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։

Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ, Դեռ կորցնում եմ թիկունք ու թև, Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես, Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։

քո սիրած գրողը

հեղինակ