#4

ԳՐԱՌՈւՄԸ ԿԱՅՔՈւՄ ՀԵՌԱՑԻՐ

2021 թվականին ամենակարդացվածը

Ինձ ասա, էլ ինչի՞ն ես սպասում, Երբ խոսքերդ արդեն չեն սփոփում, Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես, Խնայիր նուրբ լարերը հոգուս։

Քեզ հետ օրը թվում է տարի, Օրը բարդ է թվում, անխնա, Թե ինչու ես այդքան անարի Հավաքիր քեզ, խնդրում եմ, գնա։

Երբ մեղքերդ արդեն չես քավի, Ընդունիր, ձախողվել ես, ուստի, Ես այսքան դիմացել եմ ցավին, Դիմանամ գուցե և կորուստիդ։

Գուցե երբ չավիրես ամեն ինչ, Քեզանից գոնե հուշ կփրկվի, Կմնա ջերմություն ինչ-որ ջինջ, Հավաքիր քեզ, միայն թե, չքվիր։

Հրաշքի ես արդեն չեմ սպասում, Ու խոսքերդ արդեն չեն սփոփում, Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես, Խնայիր նուրբ լարերը հոգուս։

քո սիրած գրողը

հեղինակ