Categories
Չափածո Բաժանման մասին Տխուր բանաստեղծություններ

Վերջին մերձավորս

Ինչ ճյուղիցս պոկվեց, ընկավ վերջին մերձավորս,
Չի դիմանում հոգիս տոպրակի մեջ կաշվե,
Հայր մեր, ինձ գոնե մոտավոր ասա մահվան օրս,
Որ սկսեմ անհամբեր ես օրերը հաշվել։

Որ սկսեմ անտարբեր լինել տառապանքիս հանդեպ,
Դադարեմ գուշակել՝ ինձ ինչ է պակասում,
Որ անխուսափելի ազատումին միայն սպասեմ,
Ինչպես, երբ մանուկ էի, Նոր Տարուն էի սպասում…

💖Հետևեք Դօրիանին Facebook-ում և Telegram-ում։ Այս կայքի նորությունները տեսնելու համար սեղմեք այստեղ