fbpx

Գաղտնիություն

Dorian.am կայքը չի կարող ստանալ օգտվողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, համակարգչում կամ հեռախոսում գտնվող տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ օգտվողն ինքն է տրամադրում այդ տեղեկությունը կայքի մեկնաբանություններում կամ ետադարձ կապի ձևերում։

Ինչ տվյալներ է հավաքում կայքը

Մեկնաբանություններ

Երբ օգտվողը մեկնաբանություն է թողնում կայքում, գրանցվում են նրա IP հասցեն և օգտագործվող դիտարկիչի մասին որոշ տվյալներ՝ սպամ մեկնաբանությունների դեմ պայքարելու համար։

Եթե մեկնաբանելիս օգտվողը նշում է էլփոստի հասցեն, կայքը կարող է ցուցադրել այդ էլփոստի հետ Gravatar կայքում կապված լուսանկարը, եթե այդպիսին կա (լուսանկարներն այնտեղ ներբեռնում են իրենք՝ օգտվողները)։

Պատկերներ

Եթե մեկնաբանելիս օգտվողը կցում է իր կողմից կատարված լուսանկարներ, կայքի մյուս օգտվողները կարող են այդ լուսանկարում ներդրված տվյալների միջոցով ստանալ այն հասցեն, որտեղ լուսակնարն արվել է։

Ներմուծած բովանդակություն

Այս կայքի նյութերը կարող են պարունակել այլ կայքերից ներմուծած բովանդակություն (օրինակ՝ Youtube տեսանյութ)։ Այդ բովանդակությունը երրորդ կողմին է փոխանցում օգտվողի մասին այս կայքում հավաքած որոշ տվյալներ։ Օգտվողի փոխգործակցությունը ներմուծած բովանդակության հետ գրանցվում է նաև «մայր» կայքում։ Օրինակ՝ այստեղ միացված Youtube տեսանյութը կարող է գրանցվել Youtube կայքում օգտվողի դիտումների պատմության մեջ։

Վերլուծություն

Այս կայքում տեղադրված են այցելությունների վերլուծության գործիքներ՝ Google Analytics, Yandex Metrica և Facebook Pixel։ Այդ գործիքները գրանցում են օգտվողի կատարած գործողությունները կայքում, տվյալներ նրա ինտերնետ պրովայդերի, համակարգչի կամ հեռախոսի մասին, գտնվելու մոտավոր վայրը։ Երբ օգտվողն այցելում է այս կայք միևնույն սարքից, որով մուտք է գործել վերոնշյալ կայքեր (Google, Facebook, Yandex), վերլուծության գործիքները կարող են ստանալ և այս կայքին փոխանցել վերջինիս մասին որոշ այլ տվյալներ՝ տարիքը, սեռը։ Վերլուծության գործիքները կարող են նաև հաշվի առնել dorian.am-ում օգտվողի կատարած գործողությունները՝ հետագայում «մայր» կայքերը վերջինիս նախասիրություններին հարմարեցնելու համար (օրինակ՝ ցուցադրել այս կայքի հետ կապված գովազդներ Facebook-ում, եթե օգտվողն արդեն մեկ անգամ այցելել է dorian.am)։

Օգտվողի իրավունքները

Օգտվողի մասին ողջ ինֆորմացիան հավաքվում է անանուն, բացառությամբ այն տվյալների, որոնք օգտվողն ինքն է հրապարակում այս կայում։ Օգտվողն իրավունք ունի խնդրելու՝ հեռացնել միայն նախկինում իր հրապարակած բովանդակությունը։ Օգտվողի մասին հավաքած մյուս տվյալները հնարավոր չէ նույնականացնել և հեռացնել։

Ինչպես պաշտպանվել

Անձնական տվյալների պաշտպանության և համացանցից համեմատաբար անվտանգ օգտվելու համար կարելի է օգտագործել Firefox կամ Brave դիտարկիչները, որոնք սահմանափակում են օգտվողի մասին հավաքվող տվյալները։ Օգտագործել uBlock կամ AdBlock հավելվածները, որոնք կարող են սահմանափակել երրորդ կողմին փոխանցվող տվյալները։ Համացանցում չհրապարակել այնպիսի տվյալներ, որոնք ցանկալի է գաղտնի պահել։