fbpx

Նամակ

Հիմա հեռվից եմ գրում,
Հիշում եմ քեզ, կարոտում,
Անգամ տեսնում երազում
Ու քո մասին երազում։

Հիշում օրերի մասին,
Որ ապրեցինք միասին,
Ու տխրության շնչում
Քեզանով եմ շնչում։

Մխիթարում ինքս ինձ,
Թե կտեսնվենք նույնիսկ,
Պատսպարվում ստում
Ու շարունակ ստում։

Եվ դու ասես մոտիկ ես,
Թվում է կողքիս լինես
Եվ իմ հոգատար գրկում,
Երբ նկարդ եմ գրկում։

Եվ մտքում այդ նկարում
Ինձ եմ կողքիդ նկարում,
Ու ապրում քո սիրում,
Ու միայն քեզ սիրում։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։