No products in the cart.
Դօրիանը շուրջ 300 չափածո ստեղծագործությունների (բանաստեղծությունների, քառյակների) հեղինակ է, որոնց մի մասը ներկայացված է այս կայքում։ Մյուս աշխատանքները պատրաստվում են հրապարակման։
«Եվա» ժողովածու

«Եվան» արձակագիր և բանաստեղծ Դօրիանի բանաստեղծությունների առաջին տպագիր ժողովածուն է։ Այստեղ ներառված է հեղինակի՝ 2005 թվականից մինչ օրս գրված շուրջ հարյուր քնարական ստեղծագործություն, որոնց թվում են նաև նրա առաջին բանաստեղծական փորձերը՝ «Տերևներ», «Չակերտից չակերտ» և «Խելագար» բանաստեղծությունները։
«Եվա» բանաստեղծությունների ժողովածուն կարող եք պատվիրել ինչպես այս կայքից, այնպես էլ գնել Զանգակ, Ֆենիքս կամ Էպիգրաֆ գրախանութներից։