Գրված՝ 2009թ․, խմբագրված՝ 2020թ․
– Ասում են, թե այնտեղ տարօրինակ մի ուժ է իշխում՝ գերբնական, անբացատրելի ու անտեսանելի: Այն գայթակղում է, խաբում, կուլ տալիս, ստիպում ինքնակամ ենթարկվել իրեն՝ տենչալով սողալ իր առաջ: Այն կանչում է: Լսել եմ, թե արտասովոր մեղեդիով է կանչում՝ լացի ձայն հիշեցնող մեղեդիով: Ու ցանկացածն, ով գտնում է կանչող ուժը, հավերժ մնում է այնտեղ՝ այգում: Նա այլևս չի լքում այն, չքվում է բոլորի կյանքից, թողնում մեզ ծանոթ աշխարհները: