No products in the cart.
Դօրիանը հեղինակ է երկու վեպի, շուրջ երկու տասնյակ վիպակների և պատմվածքների։ 2008 թվականին գրված «Ադհյատման» վեպը գտնվում է խմբագրման փուլում։ 2009-2012թթ․ գրված պատմվածքները խմբագրվում և հրապարակվում են այս կայքում։
Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ

Կասկածելով ամուսնուն դավաճանության մեջ՝ Շուշանը բացահայտում է նրա կապը երիտասարդ մարմնավաճառուհու՝ Մարիամի հետ։ Սակայն լքել ամուսնուն նա չի շտապում։ Նույն այդ ժամանակ հանելուկային երիտասարդի հայտնվելն իր կյանքում և դեպքերի տարօրինակ զարգացումը ստիպում են կնոջը կասկածել, որ իրեն Արմանից բաժանելն ինչ-որ մեկի խարդախ ծրագիրն է:
«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» սիրավեպը կարող են գնել միայն այս կայքի օգտվողները։ Այլ խանութներում այն չի վաճառվում։
Պատմվածքներ
Լուիզա Դամբարանն իմ սիրուհին չէ
Բոլորին հայտնի Լուզա Դամբարանը հայտնվում է առեղծվածային մի տղամարդու բնակարանում։
Սիրո պատմություն
Հետևելով նշաններին՝ Լիլիթին հաջողվում է գտնել իր երազանքների տղային։
Ես Մերիլ Սթրիփն եմ
Հայկական սերիալում նկարահանվող դերասանուհին համոզված է, որ ինքը Մերիլ Սթրիփն է։
Փրկել շարքային մերժվածին
ՀՀ առաջին տիկինն, անսովոր հյուրի այցելությունից հետո, որոշում է իրավիճակն իր ձեռքն առնել։
Նամակներ, ծխախոտ ու մեկի հոտը
Օֆելին կարդում է իր երբեմնի սիրելիի գրած նամակները, ծխում և վերհիշում իրենց կրքոտ սերը։
Շոու
Սպանության մեջ մեղադրվող դերասանուհին փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից։
25-րդ կադր
Ամսագրում 25-րդ կադրի մասին կարդալուց հետո՝ Ալիսը վերաիմաստավորում է անցյալում իր հետ պատահած որոշ դեպքեր։
Թոքախտավոր սուտը
Ծանր հիվանդ հարևանին օգնություն մատուցող երիտասարը անսպասելի փոխհատուցում է ստանում իր հոգատարության դիմաց։
Մարտիկը և մյուս մարդիկ
Տարեց ուսուցիչը որոշում է թողնել ամեն ինչ և հաքեր դառնալ։
Սատանան մայրամուտին
«Շյուղեր» հյուրանոցի երիտասարդ մատուցողի կյանքը կտրուկ փոխվում է, երբ խորհրդավոր այցելուն նոր աշխատանք է առաջարկում նրան:
Իմ երկու հայրը
Երկու տղամարդու ընտանիքում մեծացած երիտասարդը չի կարողանում ներել ծնողներին իր մանկության վերքերը։
Քամիներ
Ոստիկանությունում Եվան ստում է, թե իրեն կողոպտել են և թաքցնում է իրականությունը։
Աղոթած աշուն
Նինան ստորագրություններ է հավաքում իր՝ սպանության համար դատապարտված անուսնուն ազատ արձակելու համար։
Փնտրում եմ մարդակեր՝ առանց միջնորդի
Դեռահաս Վահեն, համոզված, որ իրենց հարևանությամբ մարդակեր է ապրում, որոշում է ազատվել նրանից։
13 րոպե
Գրող Դօրիանը արտասովոր հանդիպում է ունենում իր հավատարիմ ընթերցողի հետ։
Ջրի բերածը
Հայտնի բլոգերի տուն է ներխուժում արտասովոր մի հյուր, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։