fbpx

Լևոն Անանյանն օգտագործում է Գրողների միությունը սեփական շահերի համար

Նամակն ուղարկվել է մի քանի թերթերի և այժմ հասանելի է միայն «7օր» կայքում

Ճանաչված գրող, բլոգեր Դօրիանը հանդես է եկել հայտարարությամբ’ Հայաստանի գրողների միությունում երեկ կայացած մամլո ասուլիսի վերաբերյալ, որտեղ միության նախագահ Լևոն Անանյանը դժգոհել է մամուլում իր մասին շրջանառվող տեղեկատվությունից’ հայտարարելով, որ համապատասխան միջոցներ է ձեռք առնում այդ ինֆորմացիայի դեմ պայքարելու համար: Իր հայտարարության մեջ երիտասարդ հեղինակը, որը վերջերս նույնպես հանդես էր եկել Անանյանի դեմ հրապարակմամբ, նշում է.

Լևոն Անանյանը, կարծես թե, հրաժարվել է Գրողների միությունն ի նպաստ գրականության զարգացման օգտագործելու իր առաքելությունից: Հիմա նա այլ զբաղմունք է գտել՝ «պարգևատրելու» է գրական մշակութային արժեքները խեղաթյուրողներին և մշակույթի գործիչներին անվանարկողներին: Ինչպես Լևոն Անանյանը հայտարարել է երեկվա իր մամուլի ասուլիսում, հատուկ այդ նպատակով նա սահմանել է «Կեղանք» մրցանակը, որն ի տարբերություն «Գրողների միության» շնորհած այլ մրցանակների, նախորոք որոշված հաջորդականությամբ չի շնորհվելու միության բոլոր անդամներին, այլ, ինչպես երևում է նկարագրությունից, նպատակաուղղված է կոնկրետ անձանց: Այսպիսով Անանյանը կփորձի հերոսաբար պայքարել անկախ գրականության, գրական հետազոտությունների և մամուլի դեմ, որը լուսաբանում է ոչ այն, ինչ պետք է իրեն: Վերջինովս գրողների միության նախագահն այնաստիճան մտահոգված է, որ որոշել է միության կազմում իրավաբանական առանձին կառույց պահել, որը կպայքարի իր հասցեին հնչող «ապատեղեկատվության» դեմ՝ այդպիսով ևս մեկ անգամ ապացուցելով, որ Գրողների միությունը ծառայեցնում է միայն սեփական շահի համար: Եվ այս ամենից հետո Անանյանին դեռ զարմացնու՞մ են իր հասցեին հնչող բացասական կարծիքները: Հետաքրքիր է՝ նրա մտքով չի՞ անցել միության ռեսուրսներն այդ ամենի դեմ պայքարելով անտեղի վատնելու փոխարեն, զիջել պաշտոնն այնպիսի մարդու, ով այդ ռեսուրսներն ավելի նպատակային կօգտագործի…

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։